Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գրում է.
«Իշխանությունները պետք է դադարեն վախենալուց։ Պետք է համարձակություն ունենան ու հանրության հետ բաց խոսեն։ Պետք է խոսեն առաջարկվող լուծումների մասին։ Որքան էլ դրանք լինեն ցավոտ։ Որքան երկար ձգենք՝ այնքան ավելի վատ վիճակ ենք ունենալու։ Ժամանակը մեր դեմ է աշխատում։
Այսօր խոսել 1990-ականների կամ 2000-ականների բառապաշարով՝ նշանակում է իրավիճակին համարժեք չլինել։ Նշանակում է՝ նոր աղետների գնալ։ Մեր հնարավորություններն այսօր չեն ներում։ Պատերազմն այն է, ինչ այս պահին կցանկանար մեր հակառակորդը։
Եթե չենք ցանկանում ունենալ նոր կորուստներ, եթե նոր կապիտուլյացիա ստորագրել չենք ցանկանում՝ պետք է լինենք իրատես։ Արկածախնդրությունն իր սեւ գործն արդեն արել է։ Չկրկնենք։ Իրենց վրա պատասխանատվություն վերցրած մարդը/մարդիկ (կա-մա-վոր) պետք է դժվար վճիռներ կայացնելուց չխուսափեն, չվախենան, գոնե մի քիչ համարձակ լինեն ու լինեն վիճակին համարժեք»: