Հայկական Վերածնունդի հայտարարությունը զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը խորապես մտահոգված է վերջին շրջանում հայ զինծառայողների շրջանում գրանցված մահվան դեպքերով:

«Այդ թիվը այս տարվա կտրվածքով արդեն իսկ մեծ թիվ է կազմում, ինչը թե՛ Հայաստանում, և թե՛ սփյուռքահայ համայնքերում լուրջ մտահոգություններ է առաջացրել:

Մեր խորին ցավակցություն ենք հայտնում զոհված երիտասարդների հարազատներին: Այլևս անհնար է հանդուրժել սեփական բանակում խաղաղ պայմաններում այսքան մեծ թվով երիտասարդ կյանքերի կորուստը:

Իշխանություններին կոչ ենք անում արագորեն բացահայտել բոլոր մահվան դեպքերը և խիստ պատասխանատվության ենթարկել համապատասխան պաշտոնատար անձանց, որոնց հանցավոր անգործության պատճառով բանակում տիրող ոչ կանոնակարգային բարքերը նորանոր երիտասարդ կյանքեր են խլում »,- նշված է հաղորդագրության մեջ: