Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 27-ին, ժամը 07.35-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 11.50-ին, 43-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 05.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 09.54-ին, Երևանի Գյուրջյան փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 13.04-ին, Երևանի Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 21-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդեսին», որն էլ առաջ ընթանալով՝ հարվածել է երկու մեքենաների վարորդներին. «Օպելի» 32-ամյա, «Մերսեդեսի» 43-ամյա և «ԲՄՎի» 36-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 50-րդ կմ-ին «ՎԱԶ -107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 64-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. 51-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 05.15-ի սահմաններում, Մյասնիկյան-Արմավիր ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 38-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Մեծամոր գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶելի» 37-ամյա վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 47-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 21.05-ին, Նոր Հաճըն քաղաքի Տոռոզյան փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 08.10-ի սահմաններում, Գորիս-Երևան ճանապարհի 6-րդ կմ-ին «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել դեպի ձորը. 39-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Տավուշի մարզի Պտղավան բնակավայրի տարածքում իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 08.10-ի սահմաններում, Դիլիջանի Կամոյի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Դիլիջանի Թբիլիսյան խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. «Մերսեդեսի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 28-ին, ժամը 01.30-ին, Երևանի Սարալանջի փողոցի և Ազատության պողոտայի հատման վայրում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 28-ին, ժամը 16.00-ին, Երևանի Եր. Քոչարի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 18.30-ին, Երևանի Մելքումովի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ. «Պորշի» 32-ամյա և «Նիսանի» 28-ամյա ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 28-ին, ժամը 01.30-ին, Երևանի Շիրազի փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 23.40-ին, Երևանի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 28-ին, ժամը 02.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 28-ին, ժամը 14.45-ին, Երևանի Քրիստափորի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «Ֆորդ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 28-ին, ժամը 16.15-ին, տեղեկություն է ստացվել, որ մարտի 27-ին, ժամը 15.00-ին, Երևանի Դավիթաշենի կամրջից Վաղարշյան փողոց տանող ճանապարհին «Օպել» մակնիշի անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 28-ին, ժամը 18.30-ին, 28-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է մարտի 26-ին Երևանի Բաղրամյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 28-ին, ժամը 22.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Հոնդա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 28-ին, ժամը 01.00-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 28-ին, ժամը 13.30-ին, Երևանի Հրազդանի կիրճում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 27-ին, ժամը 20.45-ին, Երևանի Ռուբինյանց և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 28-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Վանաձորի Շիրակի խճուղում իրար են բախվել «Նիսան» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։