Երևան-Իջևան ճանապարհին «Opel Astra»-ն կողաշրջվել է

Հունվարի 25-ին, ժամը 07։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թերակղզու մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 69-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան: