Ֆրանսիայում նշանակալի աճել է ալկոհոլային խմիչքների վաճառքը 2021 թվականի ապրիլի սկզբին երրորդ «լոքդաունի» ընթացքում: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով վերլուծական կազմակերպության ներկայացրած տվյալները:
Ըստ ներկայացվածի, գարեջրի վաճառքը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 23 տոկոսով, իսկ շամպայնի և վիսկիի վաճառքը՝ 24 տոկոսով:
Հատկանշական է, որ ըստ աղբյուրի, նախորդ տարի գարնանը լոքդաունի ժամանակ, ֆրանսիացիները ավելի շատ գնել են ոչ միայն ալկոհոլ, այլ նաև այնպիսի ապրանքներ, ինչպիսին են՝ մակարոնեղեն, ալյուր և զուգարանի թուղթ: