«Երկար փնտրեցինք»․ Պատերազմում զոհվել է նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանի եղբայրը

Արցախյան պատերազմում զոհվել է նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանի եղբայրը։ Նրա ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

«Հարգելի հայրենակիցներ, անմահության ուղին բռնեց նաև Սամվելի եղբայրը՝ ՎԱՀՐԱՄ ԳԵՎՈՐԳԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:Հավատարիմ բժշկի վեհ կոչմանը շտապեց Հայրենիքին օգնության: Անդադար գնդակների տարափների և հրետանակոծությունների տակ փրկեց կյանքեր, բայց… նոյեմբերի 4-ին նենգամիտ թշնամին խլեց նրա կյանքը…

Երկար փնտրեցինք Վահրամին՝ հուսալով գտնել ողջ… ավա՜ղ, շուրջ 40 օր անց՝ դեկտեմբերի 11-ին ստացանք բոթաբեր լուրը…Հավերժ փառք ու խոնարհում քեզ սիրելի եղբայր…»։

Նշենք, որ հուշարձանագետը մահացել էր այս տարվա սկզբին։

Հարգելի հայրենակիցներ, անմահության ուղին բռնեց նաև Սամվելի եղբայրը՝ ՎԱՀՐԱՄ ԳԵՎՈՐԳԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:Հավատարիմ բժշկի վեհ…

Posted by Սամվել Կարապետյան on Friday, December 11, 2020