Հայաստանում հուլիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 388 դեպք, որոնցից 217 658-ն` առողջացած, 4544-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3080 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 234 695 թեստավորում:
«Արմենպրես»-ին այս մասի տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ըստ աղբյուրի՝ հուլիսի 10-ին կատարվել է 4630 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք, գրանցվել է առողջանալու 71 և մահվան 2 դեպք: