Խաղաղապահ բրիգադի զինծառայողներն անցկացրել են հրաձգության գործնական պարապմունքներ

ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի զինծառայողները զորավարժարաններից մեկում ապրիլի 2-ին անցկացրել են հրաձգության գործնական պարապմունքներ։

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ զինծառայողները լիարժեք կատարել են առաջադրված խնդիրները՝ խոցելով բոլոր թիրախները։