ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցի

ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցի
ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցի

Հանրապետական կուսակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրի։ Այդ մասին լրագրողների հետ ասել Ազգային ժողովի նախկին նախագահ, հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանը։

«ՀՀԿ-ն Երևանը հասցրեց մի բևեռի՝ հաճելի բոլորիս համար բևեռի, որը երբեք չի եղել, և գործող իշխանությունները չհաշտվեցին դրա հետ, այդ պատճառով մի այլ թեկնածու չենք ներկայացնում, որովհետև եթե նույնիսկ այդ թեկնածուն էլ հաջողության հասնի, նորից պետք է կռիվը գնա, թե ով պետք է լինի Երևանի քաղաքապետ։ Դրա համար մենք չենք առաջադրելու»,- ասել է Գալուստ Սահակյանը։

Հարցին, թե առաջադրվածներից ո՞ւմ են սատարելու, Սահակյանը պատասխանել է․ «Ազատ կթողնեն, ինձ թվում է, բոլորին»։

Նշենք, որ մինչև այս պահը 2018թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է ՔՊ-ն, որի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների կողմից հիմնադրված «Լույս» դաշինքն առաջադրվել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, ԲՀԿ-ի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է, ՀՀՇ-ինը՝ Արարատ Զուրաբյանը: «Երկիր Ծիրանիի» թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, «Գալան» առաջադրել է Անահիտ Թարխանյանի, «Ժառանգությունը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ժողովրդավարական ուղին»՝ Մանուել Գասպարյանի, ՕԵԿ-ը՝ Մհեր Շահգելդյանի, իսկ ՀՅԴ-ն՝ Միքայել Մանուկյանի թեկնածությունը։