Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայ-ադրբեջանական սահմանի էսլակացիան դադարեցնելու համար հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Միշելը տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ։ «Ապաէսլակալացիայի և կրակի ամբողջական դադարեցման կոչ եմ անում։ Տարածաշրջանում բարդ իրավիճակ է, ԵՄ-ն աշխատում է գործընկերների հետ, որ  հաղթահարվի լարվածությունը զարգացող ու կայուն Հարավային Կովկասի համար»,- գրել է Շառլ Միշելը։