ԱՄՆ դեսպանությունը մեկնարկում է «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» 5-րդ հայաստանյան ծրագիրը․ Տեսանյութ

ԱՄՆ դեսպանությունը մեկնարկում է «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի»  5-րդ հայաստանյան ծրագիրը, որի շրջանակում լինելու են կինոցուցադրումներ, որոնց մուտքը ազատ կլինի բոլորի համար։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

Լինելու է 3 հանրային զրույց կամ բաց դասախոսություն և 2 աշխատարան։

«Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» այս տարվա ծրագրով ցուցադրվելու է 11 վավերագրական ֆիլմ։ Փառատոնի բացումը տեղի կունեն մարտի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում՝ «Փառքի որոնումներում» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ։ Ֆիլմը ներկայացնում  է մի շարք հայտնի մարզիկների փառքի ու ճանաչման ուղին ու գաղտնիքները։

«Ցուցաշարի բացման համար մենք այս ֆիլմն ընտրեցինք, քանի որ դրանից քաղած դասերը կիրառելի են ամենուր։ Դրանք մշակութային սահմաններ չեն ճանաչում ու ցույց են տալիս, որ ի հեճուկս մեր ունեցած տարբերությունների, մենք ունենք նաև շատ ընդհանրություններ։ Հայ-ամերիկյան հարաբերությունները նույնպես կառուցվում են այս գաղափարական հենքի շուրջ։ Այո, կան շատ ընդհանրություններ, որոնց շուրջ կառուցվում է մեր գործընկերությունը․ մեր երկուստեք հարգանքը ազատ մամուլի ու ամուր քաղաքացիական հասարակության հանդեպ, որոնք ապահովում են մեր առաջնորդների հաշվետվողականությունը․ գիտատար ճյուղերի ու տեխնոլոգիաների զարգացման մեր պարտավորությունը․ մեր սերը լավ ու չհնացող ջազի հանդեպ»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Ֆիլմերի ցուցադրումը կշարունակվի  մարտի 29-ից մինչև ապրիլի 3-ը և «Մոսկվա» կինոթատրոնում ամեն օր կցուցադրվեն ֆիլմեր ժամը 18:00-ին և 20:00-ին։ Մուտքն ազատ է։ Ցուցադրվելու են հետևյալ ֆիլմերը․ «Լերկ ժայռն ի վեր», «Փառքի որոնումներում», «Ջազի դեսպանները», «Մոռացության մատնված Քինգը», «Ստեղծարարները», «Սա Մայք Ուոլլոսն է», «Մայլզ Դեյվիս․ նոր ռիթմերի ծնունդը», «Ամենից անհայտը», «Ցանցաբնակները», «Քուինսին» և «ՌԲԳ»։

«Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» 2021թ․ ծրագրի շրջանակում, մարտի 27-ին, կլինի հանրային զրույց կամ բաց դասախոսություն «Գտի՛ր քո պատմությունը» թեմայով, որը վարելու է Էմմի մրցանակի յոթնակի դափնեկիր, պրոդյուսեր, կինոռեժիսոր, մոնտաժող և կոմպոզիտոր Բրայն Մալոնը։ Մարտի 29-ին ամերիկացի պրոդյուսեր Ջեննա Ռիքերը «Փիթչինգի հմտություններ ֆոնդհայթայթման համար» թեմայով զրույցի ընթացքում  դիտարկելու է ֆիլմի համար ֆինանսավորում գտնելու, ֆիլմի գաղափարը ներկայացնելու հարցերը։ Իսկ երրորդ զրույցը՝ «Ինչպես ինքնուրույն կազմակերպել վավերագրական ֆիլմերի դիստրիբյուցիան»  թեմայով,  նախատեսվում է մարտի 31-ին, և այն վարելու է ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Լառա Սթոլմանը։ Բոլոր դասախոսությունները կամ հանրային զրույցները տեղի կունենան Zoom հարթակում Երևանի ժամանակով 20:00-ին։

Գրանցումն անվճար է, համապատասխան հղումները հնարավոր է գտնել «Ֆորում» թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջում:

Մարտի 28-ից 30-ը կինոռեժիսոր Դենալի Թիլերը վարելու է եռօրյա աշխատարան՝ «Վավերագրական էթիկան և ստեղծարար պատասխանատվությունը» թեմայով, իսկ մարտի 31-ից ապրիլի 3-ը կինեմատոգրաֆիստ Քեյսի Ռեյգանը վարելու է «Միջանձնային հմտություններ վավերագրական ֆիլմեր նկարելու համար» քառօրյա աշխատարանը։ Աշխատարաններին մասնակցելու է կինոարտադրության ոլորտում իրենց լավագույնս դրսևորած 20 հայ երիտասարդ, որոնց ընտրությունը կատարվել է ներկայացված հայտերի հիման վրա։ 

#AFS2021

#AFS2021Վավերագրական ֆիլմերում ներկայացվող պատմությունները կարող են շրջադարձային լինել որոշ մարդկանց համար, քանի որ այդ ֆիլմերում ի ցույց են դրվում նոր մոտեցումներ, նոր ընկալումներ ու նոր լուծումներ։ Վաղը՝ ժամը 19:00 «Փառքի որոնումներում» վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ մեկնարկում է «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» մեր 5-րդ հայաստանյան ծրագիրը։ ▶Վաղվա ցուցադրման մուտքը հրավիրատոմսերով է, սակայն նույն ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում կրկին կէկրանավորվի ապրիլի 3-ին՝ ժամը 18:00։ Մուտքը կլինի ազատ։ ▶Բացի այդ, մարտի 29-ից մինչև ապրիլի 3-ը կկազմակերպվեն մի շարք այլ վավերագրական ֆիլմերի անվճար ցուցադրումներ։ ▶Դիտե՛ք ծրագրի մասին այս⤵ տեսանյութը, ծանոթացե՛ք կինոցանկին ⤵ ու պլանավորե՛ք առաջիկա շաբաթվա ձեր անելիքները։————————– Documentary films tell stories that can change your life by opening your eyes to new viewpoints, new perspectives, and new solutions. We will kick off our fifth American Film Showcase program tomorrow at 19:00 with the screening of the documentary “In Search of Greatness.”▶ For tomorrow’s screening the entrance is by invitation only, but don’t worry! We will rescreen the documentary on April 3, at 18:00 at the Moscow Cinema for free for anyone who wants to see it! ▶Plus we have a full slate of other films – also free and open to the general public – between now and then. ▶Watch this video⤵ and then check out the list of screenings to plan your week accordingly: https://www.usa.am/announce/schedule.pdf

Posted by U.S. Embassy Yerevan on Thursday, March 25, 2021