«Մեղադրանք պարտված թիմին` ՀՀԿ-ի շարքերն անցնելու համար». վերլուծաբանները` Աշոտ Զաքարյանի հայտարարության մասին

«Մեղադրանք պարտված թիմին` ՀՀԿ-ի շարքերն անցնելու համար». վերլուծաբանները` Աշոտ Զաքարյանի հայտարարության մասին
«Մեղադրանք պարտված թիմին` ՀՀԿ-ի շարքերն անցնելու համար». վերլուծաբանները` Աշոտ Զաքարյանի հայտարարության մասին

ՀԱԿ Գյումրու համակարգող Աշոտ Զաքարյանի տարածած հայտարարությունը այն մասին, թե դադարեցնում է ՀԱԿ-ում իր քաղաքական գործունեությունը` ելնելով Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ ՀԱԿ-ի համագործակցություն սկսելու անհաջող փորձերից, վերլուծաբանները մեկնաբանում են այն պարզապես դժգոհություն պարտված թիմի վերնախավին կամ զգացմունքայնության վրա հիմնված որոշում:
«Ավելին` գաղտնիք չէ, որ Բարգավաճ-Հայաստան կուսակցությունը համարվել եւ համարվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Եվ նպաստելով այս կուսակցության վարկանիշի բարձրացմանը, որում մենք համոզվեցինք ԱԺ ընտրությունների ժամանակ, հնարավորություն է ստեղծվում ճանապարհ հարթելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադարձին: Բացի այն, որ մեր պետության հիմնական դժբախտությունների պատճառը հենց նույն Ռոբերտ Քոչարյանն է, այս մարդու իշխանության տարիներին են տեղի ունեցել մեր նորօրյա պատմության ամենածանրագույն հանցագործությունները` հոկտեմբերկ 27-ը եւ մարտի 1-ը: Այս մարդու իշխանության տարիներին է, որ հիմք է դրվել քրեաօլիգարխիկ իշխանական համակարգին, որին առաջին նախագահը իրավացիորեն բնութագրեց որպես վերից վար կոռումպացված ավազակապետական համակարգ:

Այս ամենով հանդերձ, նպաստել Քոչարյան Ռոբերտի վերադարձին, կներե՛ք, ես այս գործընթացին մասնակից դառնալու որեւէ ցանկություն չունեմ»,-ասել է Զաքարյանը հայտարարության մեջ:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշում է, քանի որ նոր քաղաքական դաշտ է ձեվավորվում եվ խմորումներ են գնում, շատերն են այս կերպ դժգոհություններ հայտնում իրենց պարտվող թիմին:

«Ես համոզված եմ, որ Աշոտ Զաքարյանը այս հայտարարությունից հետո հայտնվելու է հանրապետական կուսակցության շարքերում` Հայկ Բաբուխանյանի, Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի կողքին»,- ասում է Բոզոյանը:

Այն որ ՀԱԿ-ի անդամները դուրս են գալիս ՀԱԿ-ից, ըստ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի չի կարող դիտվել ՀԱԿ-ի ընդդիմադիր կարգավիճակի թուլացում:

«ՀԱԿ-ն ապագա չի ունենա, եթե որակական փոփոխություններ չկրի, իսկ այն, որ մարդիկ դուրս են գալիս, դա իրենց իրավունքն է»,- ասում Բադալյանը,- «Բազմիցս հայտարարվել է, որ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը չէ եվ այստեղ վերադաս, ստորադաս չկա: Իսկ Զաքարյանի դիտարկումը ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համատեղ քայլերում սխալ է, քանի որ դա ամենաօպտիմալ տարբերակն է եղել: ՀԱԿ-ը չէր կարող բնականաբար եվ ՀՀԿ-ին եվ ԲՀԿ-ին փնովեր, նա մեկ քաղաքական ուժի դեմ է պայքարել»:

Բադալյանը կարծում է, որ այս հարցին պետք է նաեյել նաեվ մյուս կողմից, թե ինչ է արել Գյումրիում Զաքարյանը ՀԱԿ-ի համար, ինչքանով է ձայներ ապահովել եվ ինչպես է պայքարել ընտրակեղծիքների դեմ:

«Ավելի կարեվոր է, թե ՀԱԿ-ը հիմա ինչպես է աշխատելու իր ընտրազանգվածի հետ, ինչպես է ներկայանալու Արեվմուտքին, ինչպես կճանաչեն նրան եվ թե ինչպես կաշխատի կազմակերպչական առումով: Վերջիվերջո ճիշտ կլինի որ ՀԱԿ-ը նաեվ իրավական առումով դառնա մեկ քաղաքական ուժ»,-հավելում է Բադալյանը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am