ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ, թե որ երկրում է «հայտնաբերվել» Գևորգ Կոստանյանը

ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ, թե որ երկրում է «հայտնաբերվել» Գևորգ Կոստանյանը
ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ, թե որ երկրում է «հայտնաբերվել» Գևորգ Կոստանյանը

Օրեր առաջ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավեց 2008թ․-ին նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Կոստանյանին։

Նրան 48 ժամ էր հատկացվել Հայաստան վերադառնալու համար, որպեսզի մեղադրանք առաջադրվեր։ Բայց նախկին գլխավոր դատախազը մատնանշված ժամանակահատվածում չվերադարձավ, ինչից հետո էլ ՀՔԾ-ն նրա նկատմամբ հետախուզում հայտարարեց։ Դատարանը քննում է Կոստանյանին կալանավորելու հարցը։ Ինքը՝ նախկին գլխավոր դատախազը, հայտնել է, որ գտնվում է Մոսկվայում, Հայաստան կվերադառնա, երբ այնտեղ կավարտի իր գործերը։

ՀՀ Գլխավոր դատախազությունից Factor.am-ը փորձեց ճշտել, թե արդյոք նրանք իրենց ՌԴ գործընկերներին ներկայացրել են Կոստանյանին ՀՀ վերադարձնելու պահանջ:

«Դեռևս առկա չէ Գևորգ Կոստանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը: Բացի այդ, բազմիցս պարզաբանվել է, որ որևէ երկրի իրավասու մարմիններին հանձման միջնորդություն ներկայացնելու համար անհրաժեշտ է հետախուզման մեջ գտնվող անձի՝ տվյալ երկրում հայտնաբերում, ինչի մասին ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ»,- պատասխանեցին դատախազությունից: