«Հայաստան» խմբակցությունն իր հանձնաժողովներից մեկը փոխանցեց «Պատիվ ունեմ»-ին. այն կղեկավարի Թագուհի Թովմասյանը. Factor.am

«Հայաստան» խմբակցությունը որոշել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք` ԱԺ֊ն ունենալու է 12 մշտական հանձնաժողով, որից 9֊ը նախագահելու է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, երեքը` «Հայաստան» խմբակցությունը։

Այս պահին ԱԺ֊ն քննարկում է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ ՔՊ֊ն առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։