Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգելանի և Ջաբրայիլի շրջաններ տեղափոխված բնակիչների հետ հանդիպմանը կրկին հայերին մեղադրել է ավերածություններ իրականացնելու մեջ։Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
«Հայերը 30 տարի ավերել են այս հողերը՝ քարը քարի վրա չթողնելով։ Իսկ մենք ընդամենը վեց տարում Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր ենք վերադարձրել շուրջ 100 հազար մարդու՝ նրանց համար ստեղծելով հնարավոր լավագույն պայմանները»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Անդրադառնալով 2020 թվականի պատերազմին՝ Ալիևը պնդել է, թե Ադրբեջանը դրա արդյունքում «վերականգնել է արդարությունն ու իր իրավունքները»։



















