Պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Սահմանադրական դատարանը բավարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների դիմումը՝ արձանագրելով, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ:

Մխիթար Զաքարյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար, իսկ Արթուր Սարգսյանը մեղադրվում է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նրանք չեն ընդունում իրենց մեղադրանքները: