40 ընտանիք վթարային հանրակացարանում

40 ընտանիք վթարային հանրակացարանում
40 ընտանիք վթարային հանրակացարանում

Երևանի Արցախի փողոցի չորրորդ նրբացքի նախիկին գեղարվեստի ուսումնարանի վթարային մասնաշենքերն այսօր մարդկանց համար կացարան են ծառայում: Ու թեև հանրակացարանի մասնաշենքերը կիսափլված վիճակում են, բացակայում են տարրական կենցաղային պայմանները, մարդիկ` վախը սրտներում, շարունակում են ապրել այստեղ:

Հանրակացարանի շուրջ 60 ընտանիքներից 20-ի վերաբնակեցման հարցը լուծվել է նախորդ տարի: Սակայն մնացած ընտանիքները շարունակում են ապրել անորոշության մեջ: Հանրակացարանի բնակիչները հիշում են, որ մոտ 10 տարի է` Երևանի իշխանությունները խոստանում են լուծել իրենց վերաբնակեցման հարցն ու խարխուլ հանրակացարանի մասնաշենքերը բուլդուզերով գետնին հավասարեցնել:

Երևանի ավագանին դեռևս 2011 թվականին էր որոշում ընդունել լուծել այս հանրակացարանի բնակիչների խնդիրները: Հանրակացարանի բնակիչների վերաբնակեցման խնդիրն ամբողջությամբ լուծելու համար 2011 թվականի բյուջեում նախատեսվել էր 1 միլիարդ դրամ: Խոստումներ կային, որ անհրաժեշտ գումարների մնացած մասը պետք է հատկացվեր 2012 թվականի բյուջեով: Այդպիսով, արդեն 2012 թվականի վերջին խնդիրը պետք է լուծված լիներ: Սակայն այդ ընթացքում հազիվ 20 ընտանիք է ապահովվել նոր բնակարններով: Մնացած բնակիչներին ասել են, թե իբր այս տարվա փետրվարի վերջին արդեն խնդիրը լուծված կլինի: Կարդալ ավելին