Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը մասնագիտությամբ ճարտարապետ է

Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը մասնագիտությամբ ճարտարապետ է
Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը մասնագիտությամբ ճարտարապետ է

ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը մասնագիտությամբ ճարտարապետ է: Նա այս պաշտոնը զբաղեցնում է թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի օգոստոսից: Արամ Նիկոյանի կենսագրական տվյալները բացակայում են Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից: Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը` հավելելով, որ դեռեւս անցած շաբաթ գրավոր հարցում է ուղարկել Քննչական կոմիտե՝ խնդրելով տրամադրել Արամ Նիկոյանի կենսագրական տվյալները, սակայն, պատասխան այդպես էլ չեն ստացել։

Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ մեկ այլ թեմայով մեզ հետ զրույցում Արամ Նիկոյանը նշել էր, որ ինքը ճարտարապետական գործունեությամբ զբաղվող կազմակերպություն ունի, որը տվել է հավատարմագրային կառավարման։

«Նիկոյանի այս նշանակումը, սակայն, հետաքրքիր է նաեւ մեկ այլ տեսանկյունից․ բանն այն է, որ Արամ Նիկոյանը Երեւանի նախկին փոխքաղաքապետ, Տարոն Մարգարյանի «աջ ձեռքը» համարվող Վահե Նիկոյանի եղբայրն է։ Վերջինս, ի դեպ, մեզ հետ զրույցում հաստատեց, որ եղբայրը ավարտել է Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանը: Իսկ ինչպես է ստացվել, որ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնին է նշանակվել նախկին փոխքաղաքապետի ճարտարապետ եղբայրը»,-հարց է տալիս Factor.am-ը։