Անհամբեր սպասում եմ նախագահ Մակրոնի հետ կարևոր բանակցություններին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է.

«Այսօր Փարիզում անհամբեր սպասում եմ  նախագահ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցություններին»:

Հիշեցնենք,որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Այսօր երեկոյան Ելիսեյան պալատում տեղի կունենա ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: