Խաղողի մթերումների համար տրվող վարկերի ժամկետը երկարաձգվում է

Խաղողի մթերումների համար տրվող վարկերի ժամկետը երկարաձգվում է 1 տարուց մինչև 3 տարի, իսկ արտոնյալ ժամկետը՝ 3 ամսից մինչև 1 տարի:

Այդ մասին հայտնում են Կառավարությունից։

Նպատակն է՝ խթանել մթերման ծավալների ավելացումը, մթերված խաղողի դիմաց ֆերմերներին վճարման գործընթացի ավելի արագ կազմակերպումը, ինչպես նաև արտահանումը: