«Գավառական նացիոնալիզմից առավել ստրկական երևույթ չկա, դա նողկալի է». Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Շատ հատկանշական է, որ ռուսախոս ստալինիստները, որոնք նողկում են հայերենից՝ խոսելով բացառապես ռուսերեն, նողկում են հայկականից՝ իրենց տեղավորելով կայսերական պերեֆիրիաներում, բղավում ու աղաղակում են այն մարդկանց ստեղծագործության դեմ, որոնք փայլուն գիտեն հայերեն, գրում ու խոսում, ստեղծագործում են բացառապես հայերեն ու կրում են ազգային արժանապատվության բարձրագույն արժեքներ։
Գավառական նացիոնալիզմից առավել ստրկական երևույթ չկա, դա նողկալի է»։