«Դպրոցներում չպետք է լինի սև ու սպիտակ հագուստ կրելու պարտադրանք». կրթության նախարար

«Դպրոցներում չպետք է լինի սև ու սպիտակ հագուստ կրելու պարտադրանք». կրթության նախարար
«Դպրոցներում չպետք է լինի սև ու սպիտակ հագուստ կրելու պարտադրանք». կրթության նախարար

Դպրոցներում չպետք է լինի սև ու սպիտակ հագուստ կրելու պարտադրանք: Այս մասին Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած աշակերտ, կամ ծնող, որը չի ցանկանա, որ իր երեխան կրի միանման հագուստ, պետք է ունենա այդ հնարավորությունը:

Նախարարն ասել է, որ միասնական հագուստի հարցը լուծում է տվյալ դպրոցը և դասարանի ծնողական խորհուրդը. իր հայտարարությունից հետո որևէ արգելք չի դրվելու։

Հակափաստարկներին, թե դա կազդի ընդհանուր կարգապահության վրա, նախարարը պատասխանել է. «Սիրելի տնօրեններ, ես դեռ Խորհրդային Միության ժամանակ եմ սովորել դպրոցում, երբ կար միասնական հագուստ և կարգապահը կարգապահ էր, անկարգը, անկարգ էր և հագուստով չէ և ֆորմայի մեջ երեխային մտցնելով չէ, որ պետք է կարգապահություն ապահովենք դպրոցներում»:

Նախարարը համաձայն չէ նաև այն կարծիքի հետ, որ միանման հագուստից հրաժարվելու դեպում սոցիալական շերտավորումները ավելի ընդգծված կդառնան. նա եղել է դպրոցներում, որտեղ չկա միանման հագուստ կրելու որոշում, բայց որևէ շռայլություն չի տեսել աշակետների կողմից։

«Նորմալ, համեստ հագնված, իրենց համար հանգիստ հագնված աշակերտներ էին այդ դպրոցներում և այդ շռայլությունների զրո դրսևորում նկատեցի այդտեղ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։