Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց
Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը դաատարանը մերժեց։ Նախագահող դատավոր Մարինե Մելքոնյանը արդեն որերորդ անգամ է մերժում, թե՛ գրավի միջնորդությունը, թե՛ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։

«Հիշեցնենք, որ դեկտեմբերին Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, այնուհետև Վերաքննիչը վերացրել էր այդ որոշումը, բավարարել էր Դատախազության բողոքն ու Գրիգորյանին կրկին կալանավորելու որոշում կայացրել։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար»,-նշում է աղբյուրը: