Առողջապահության նախարարը տեսակցել է հոկտեմբերի 12-ին Covid-19-ի հետևանքով մահացած ծննդկանի նորածնին

Երեւանի պետական բժշկական համալսարանից հայտնում են․

«ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր: Առողջապահության նախարարը շրջայց կատարեց հիվանդանոցում, ծանոթացավ կլինիկաների գործունեությանը, տեսակցեց հոկտեմբերի 12-ին Covid-19-ի հետևանքով մահացած ծննդկանի նորածնին, հետաքրքրվեց փոքրիկի առողջական վիճակով:

Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էր երեխաների շրջանում կորոնավիրուսային հիվանդությամբ, ինչպես նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումների աճը, պացիենտների բուժման ընթացքը

: Հոսպիտալացումից մինչև դուրս գրում՝ 24 ժամ 7 օր սկզբունքով, համալսարանական հիվանդանոցում կատարվող աշխատանքներն ուղղված են առաջին հերթին բուժօգնության որակի բարելավմանը, բուժառուների առողջության պահպանմանը:

Նշենք, որ նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած մեր հիվանդանոցային համալիրը տարեկան ամբուլատոր պայմաններում բուժօգնություն տրամադրում և սպասարկում է ավելի քան 20.000, իսկ ստացիոնար պայմաններում՝ ավելի քան 10.000 պացիենտի»։