Հատուկ ջոկատ՝ Սևան ազգային պարկում․ կազմավորվում է նոր ստորաբաժանում

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․

«ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏ՝ ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ
❗ԿԱԶՄԱՎՈՐՎՈՒՄ Է ՆՈՐ, ՀԶՈՐ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ

📣 📣 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՙՙՍևան՚՚ ազգային պարկ՚՚ ՊՈԱԿ-ի Պահպանության բաժնի նոր կազմավորվող հատուկ ստորաբաժանման թափուր հաստիքները համալրելու նպատակով իրականացվում է հայտերի հավաքագրում

Թափուր հաստիքի անվանումը` ՙՙՍևան՚՚ ազգային պարկ՚՚ ՊՈԱԿ-ի Պահպանության բաժնի ավագ տեսուչ (24 թափուր հաստիք):
Սահմանված պահանջները`
• Առնվազն միջնակարգ կրթություն (միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն),
• Տարիքը` մինչև 35 տարեկան,
• Պարտադիր զինվորական ծառայության կամ դրան հավասարեցված ծառայության առկայություն,
• Ֆիզիկական պատրաստվածություն, մասնավորապես` լող և վազք,
• Արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն,
• Ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն,
• Թիմային աշխատանքի ունակություն:
Ինքնակենսագրականները ներկայացնել առձեռն ՙՙՍևան՚՚ ազգային պարկ՚՚ ՊՈԱԿ-ի գրասենյակ (ք. Սևան, Կարմիր բանակի 56) կամ ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected], վերնագիր բաժնում նշելով` Պահպանության բաժնի ավագ տեսուչ:

Դիմելու վերջնաժամկետը` օգոստոսի 20, ժամը 15:00:
Հարցազրույցը տեղի կունենա օգոստոսի 21-ին, ժամը՝ 12:00:

Աշխատանքը` հերթափոխային է (3/1),
Աշխատավարձի չափը` 246,500 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)»:

https://www.facebook.com/Davit.Vahagni.Grigoryan/posts/3324843037552445