Սերժ Սարգսյանն ասում է, որ քվեարկել է հանուն ինքնիշխան Հայաստանի

Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան և տնտեսապես զարգացած Հայաստանի ու Արցախի համար, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռմխելիության: Այդ մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, ողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի վերջին օրերին լծվել է բիրտ ուժ կիրառելուն: ՀՀԿ նախագահը նշել է, որ իրենց դաշինքի անդամները «անհասկանալի հրավերներ» են ստացել իրավապահների կողմից, որոնց հաջորդել են «անօրինական ձերբակալություններ»:

Նա չպատասխանեց հարցին՝ արդյոք ընտրություններից հետո կմիանան «Հայաստան» դաշինքին: