Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի

ՀՀ ազգային ժողովը հունիսի 9-ին ժամը 11:00-ին կգումարի արտահերթ նիստ, որը կգումարվի ՀՀ կառավարության նախաձեռնությամբ:

ԱԺ-ից տեղեկացնում են, որ օրակարգում ընդգրկված է 14 հարց, այդ թվում՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին և այլ օրենքների նախագծեր: