Քննիչը և դատախազն անհամաձայնություն ունեն Արա Բաբլոյանի կատարած արարքի որակի հետ կապված. ՀՔԾ պետ

Հեղինակ MediaLab

ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի  նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կատարած արարքի որակի հետ կապված քննիչը և դատախազն անհամաձայնություններ ունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

«Քննիչը և դատախազը անհամաձայնություն ունեն մեղադրյալների կատարած արարքի որակի հետ կապված: Խոսքը վերաբերվում է արարքի միայն իրավաբանական որակմանը:  Ձեռք բերված ապացույցների առումով որևէ տարակարծություն չկա: Մենք դատախազությունից ցուցումը ստացել ենք, մեր առարկությունը մերժել են և, բնականաբար, կվերաորակավորենք այն հոդվածով, որի ցուցումն է տվել դատախազությունը»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ գործը փետրվարի 21-ին ստացել են: