Մեկ կենտրոնակայանը կապահովի 3 տեսակի կապ

Մեկ կենտրոնակայանը կապահովի 3 տեսակի կապ
Մեկ կենտրոնակայանը կապահովի 3 տեսակի կապ

Արտակարգ իրավիճակների նախարարությունում գործելու է նոր համակարգ, որը կօգնի մեկ կենտրոնական կայանի միջոցով 3 տիպի կապ ապահովել մարզային մասնաճյուղերի հետ:

Այդ մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Նրանց են այսօր այցելել թվային մինիհեռախոսային կայանների տեղադրմամբ զբաղվող «Նեչտել» ընկերության մասնագետները։ Այս ծրագրի շրջանակներում որևէ վթարի հետևանքով կապի տեսակներից մեկի անջատման դեպքում ավտոմատ միանում է կապի մյուս տեսակը, ինչն ապահովում է կապի անընդհատ լինելը։

Համակարգը նաեւ հնարավորություն է տալիս միասնական հեռահաղորդակցական ցանցի միջոցով կենտրոնը կապել մարզերին, տրամադրելով ծառայությունների ամբողջական փաթեթ` անկախ գտնվելու վայրից։

Մինչ այսօր ընկերությունը Հայաստանի տարբեր գերատեսչություններում ու կազմակերպություններում տեղադրել է մոտ 137 նման կայան։

© Medialab.am