«Ծառուկյան» եւ «ԵԼՔ» դաշինքները ստորագրահավաք են սկսում՝ ԸՕ-ի փաթեթը նորից ԱԺ բերելու համար

«Ծառուկյան» եւ «ԵԼՔ» դաշինքները ստորագրահավաք են սկսում՝ ԸՕ-ի փաթեթը նորից ԱԺ բերելու համար
«Ծառուկյան» եւ «ԵԼՔ» դաշինքները ստորագրահավաք են սկսում՝ ԸՕ-ի փաթեթը նորից ԱԺ բերելու համար

Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունը ստորագրահավաք են սկսում՝ հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու համար, որի ընթացքում նորից պետք է քննարկվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:

Այդ մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, այն պատգամավորները, ովքեր ի սկզբանե հավանություն են տվել օրենսգրքին, ներկա են լինելու և քվեարկելու են:

«Ովքեր ուզում են, որ մեր երկրում տեղի ունենան արդար ընտրություններ՝ այնպիսի օրենսգրքով, որն ընտրությունների վստահելիության խնդիր չի առաջացնի, պետք է միանան ստորագրահավաքին»,- նշեց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ երեկ Աժ-ում փաստացի տապալվեց ԸՕ-ի փոփոխությունների նոր նախագիծը: Այն չստացավ անհրաժեշտ 63 պատգամավորի կողմ ձայն: