«Ազատամարտիկների դաշինքը» Մարտի 1֊ի լիարժեք բացահայտման հարցում անվերապահորեն աջակցում է իշխանությանը

«Ազատամարտիկների դաշինքը» Մարտի 1֊ի լիարժեք բացահայտման հարցում անվերապահորեն աջակցում է իշխանությանը
«Ազատամարտիկների դաշինքը» Մարտի 1֊ի լիարժեք բացահայտման հարցում անվերապահորեն աջակցում է իշխանությանը

«Ազատամարտիկների դաշինքի» հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

Հարգելի հայրենակիցներ, «Ազատամարտիկների դաշինքը»,  վերլուծելով վերջին մի քանի ամիսներին երկրում տեղի ունեցող Մարտի 1֊ի գործի լիարժեք բացահայտման, դրա կազմակերպիչների և իրականացնողմերի նկատմամբ օրինական և արդարացի դատաքննության անցկացման հետ կապված գործընթացները, հայտարարում է, որ

– Այս գործընթացում անվերապահորեն աջակցում է գործող իշխանություններին։

– Լիարժեքորեն իրավաչափ է համարում հոկտեմբերի 27֊ով եկած և մարտի 1-ով գնացած ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի կալանավորումը։ Մեր համոզմամբ մարտի 1֊ի իրադարձությունների լիարժեք բացահայտումը դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ միաժամանակ , ծանրակշիռ ներդրում կլինի երկրում արդարության և օրինականության հաստատման գործում։ Այս գործընթացներն անշուշտ ունեն «կատաղի» հակառակորդներ, որոնք ոչ այլ ինչ են, քան թալանված միջոցներով ստեղծված կեղծ քաղաքական և կեղծ քաղաքացիական խմբեր ու կազմակերպություններ, որոնց նպատակը անիշխանության ու կառավարելի քաոսի մթնոլորտ ստեղծելու միջոցով պատասխանատվությունից խուսափելը, գռփածը պահպանելը և իշխանությունը վերազավթելն է։

«Ազատամարտիկների դաշինքը» սրանց և սրանց նմաններին զգուշացնում է, որ անհապաղ ու վճռականորեն կասեցնելու է ապակայունացման ցանկացած փորձ, ադեկվատ պատասխան է տալու ցանկացած նման գործողության և անբեկանելի վետո է դնելու մեր երկրում նրանց գործունեության վրա։