Հարգելի՛ սյունեցիներ, խնդրում եմ բոլորիդ չանցնել ՀՀ ԶՈՒ կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս. Մարզպետ

ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Հարգելի՛ սյունեցիներ,

Անվտանգության նկատառումներից ելնելով` դիմում եմ մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին․ խնդրում եմ բոլորիդ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու եւ այլ նպատակներով։

Հայտնում ենք, որ Գորիս–Կապան ճանապարհը հսկում են ՀՀ զինված ուժերը, հայ և ռուս սահմանապահներն ու աշխարհազորայինները։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ճանապարհին՝ ցուցանակների վրա, տեղադրված են սահմանապահ զորքերի հրամանատարության հեռախոսահամարները, որոնցով կարող եք զանգահարել՝ անհրաժեշտության դեպքում»։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ—————————————————-Հարգելի՛ սյունեցիներ Անվտանգության նկատառումներից…

Posted by Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration on Sunday, December 20, 2020