Գավառի ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի

«Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 20-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 33-ամյա Անտոն Դ.-ն, որը 2019 թ. մայիսի 23-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Տյումենի մարզի քրեական պատիժների իրականացման վարչության կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (ՃՏՊ) մեղադրանքով:

Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին»:

Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: