Սեպտեմբերի 20-ին, շաբաթ օրը, Վայոց Ձորի Խաչիկ գյուղում կանցկացվի արդեն ավանդական դարձած Գաթայի փառատոնը։
Կազմակերպիչները նշում են՝ փառատոնը ոչ միայն համեղ ուտեստների տոն է, այլև միտված է խթանելու սահմանամերձ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացումը՝ զբոսաշրջության ակտիվացմամբ և տեղական ձեռնարկումների աջակցությամբ։«Գաթայի փառատոնը» անցկացվում է 2014 թվականից ի վեր:
«Բացի անուշաբույր գաթայից, փառատոնի ժամանակ կարող եք ծանոթանալ հին արհեստներին, տեղական արվեստներին, վայելել հայկական մշակույթի բազմագուն երանգները, ինչպես նաև օգտվել գյուղացու ստեղծած բերքից ու բարիքից՝ աջակցելով գյուղացուն»,-նշում են կազմակերպիչները:



















