Մանե Թանդիլյանի հեռանալով Ազգային Ժողովում խելացի և ուժեղ կին պատգամավորների թիվը պակասեց․ Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մանե Թանդիլյանի հեռանալով Ազգային Ժողովում խելացի և ուժեղ կին պատգամավորների թիվը պակասեց: Շատ ափսոսում եմ, որ պատգամավորը մանդատը վայր է դնում, նրա տեղն անկասկած կերևա քաղաքական ոլորտում: Բայց Մանեն խոստացել է կազդուրվել, և կարևորը դա է:

https://www.facebook.com/zara.batoyan/posts/10225435181406133