«Գալուստ Սահակյանը աշխատանքի տեղ է առաջարկում՝ հավաքարար, որ մարդիկ փող աշխատեն: Իրա 2 տղային էլ կարող է ուղարկենք՝ հավաքարար աշխատելու: Եթե աշխատանք չկա, թող իրա տղային ուղարկի հավաքարար աշխատելու, ես իր տղայի տեղը կաշխատեմ»,- այսօր ԱԺ-ի մոտ ՀԱԿ-ի կազմակերպած ակցիայի մասնակիցները Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից եւ նրա որդուց բողոքեցին:
Նրանց բարկացրել էր հատկապես Գալուստ Սահակյանի այն միտքը, որ ընտանիքը պահելու համար հավաքարարը թող մի քանի փողոց ավել մաքրի:
Ակցիայի մասնակիցներից մեկի՝ Արտաշես Սարդարյանի խոսքերով՝ «Գալուստ Սահակյանը ծերակույտի անդամ է: Գալուստ Սահակյանը որ իր գործը թողնի՝ աշխատատեղ կբացվի: Նույնն էլ Շարմազանովը: Ալավերդիում քաղաքապետ չկարողացավ ընտրվել, եկել է Հայաստանի ղեկավար անձանց մեջ է մտել: Նրա տեղը այստեղ չի: Նա ոչ մի հանրօգուտ աշխատանք հայ ազգի համար չի արել եւ այսօր հայ ազգի աշխատատեղը գրավելու իրավունք չունի: Բազե է, սեւ բազեների բանով պետք է գնա իրա բազեությունն անի,ոչ թե հայ ազգի համար բազե դառնա: Բազեից ոչ մի կենդանի օգուտ չի տեսել, նույնիսկ՝ Շարմազանովը: Ազգային ժողովը նրա տեղը չի»:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ դժգոհեց Արման Սահակյանի թիկնապահներից. «Հլա էդ ի՞նչ պաշտոն ունի տղեն, որ թիկնապահով էլ ման է գալիս: Դեմիրճյանը որ Դեմիրճյան էր, ազատ քաղաքում ման էր գալիս: Իսկ իրենք ինչքան կեղտ են, մարդասպան են, գռփող են, հանրապետություն ծախող են, որ թիկնապահներով են ման գալիս քաղաքում: Ամոթ է ասել, բայց երեւի տուալետ էլ են թիկնապահներով գնում»: Կարդալ ավելին