Հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կկազմակերպի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Վլադիմիր Պուտինի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ղազախստանում առկա իրավիճակը, որը հանդարտվելու միտում ունի. տեղեկացնում են Կրեմլից:

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Կողմերն աջակցություն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկին` առաջիկայում տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կկազմակերպի այս միջոցառումը։

Հիշեցնենք, որ մինչ այս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահի հետ ու հայտնել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ նախաձեռնելու իր մտադրության մասին: