ՌԴ-ի ու Ադրբեջանի ՊՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Զաքիր Հասանովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս  մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին։

«ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն զանգահարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Հասանովը զրուցի ընթացքում հայտարարել է, որ «Հայաստանի իրականացրած սադրանքները կանխարգելվել են»։

Շոյգուն իր հերթին պատրաստականություն է հայտնել ջանքեր գործադրել՝ ուղղված ռազմական գործողությունների դադարեցմանը և իրավիճակի կայունացմանը»,-ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Աղբյուր՝ Factor.am