Ռուսաստանի պաշտպանության նախարարը հրահանգել է զինուժը դուրս բերել Խերսոնից.«Ազատություն»

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել է զինուժը դուրս բերել ուկրաինական Խերսոնից, որը Մոսկվան օկուպացրել էր պատերազմի մեկնարկին, ապա՝ բռնակցել հանրաքվեով:Այս մասին տեղեկացնում է «Ազատություն»-ը:

Ռուսական բանակը հայտարարում է, թե նպատակահարմար է շրջանի պաշտպանությունը շարունակել Դնեպր գետի ձախ ափից:

Ազատագրելով մի շարք բնակավայրեր՝ Ուկրաինական բանակը շարժվում է դեպի Խերսոն: