Այսպիսի հուժկու հարձակումներից հետո հաղթել չկարողացած օլուխը չի կարող նախապայման դնել․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյան

 Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ալիևն այսօր հաստատել է, որ ոչ մի փոխզիջման էլ պատրաստ չէ, չի էլ քննարկելու Արցախում հանրաքվեի հարց։ Այնպես որ’ Փաշինյանը շատ ճիշտ է նկարագրել’ մեզ առաջարկված է կապիտուլյացիա։ Եվ այսպիսի հուժկու հարձակումներից հետո հաղթել չկարողացած օլուխը չի կարող նախապայման դնել։

Ի դեպ, Մինսկի խմբի համանախագահներն ու նրանց նախագահներն են ասել’ բանակցություններ առանց նախապայմանների։ Մեր դիվանագիտությունը պետք է նրանց սեղանին դնի Ալիեի նախապայմանը ու պահանջի կարգի հրավիրել ոտքերը գետնին խփող չկայացած տեռորիստի»։