Արցախում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվել

Մարտի 4-ի դրությամբ կատարվել 102 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 39 վարակակիր: Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9726 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3008 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: