Կորոնավիրուսը տարածվում է Մերձավոր Արևելքում և նրա սահմաններից դուրս

«Կորոնավիրուսը տարածվում է Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և աշխարհի այլ մասերում, մինչդեռ Չինաստանում հիվանդության նոր դեպքերի թիվը նվազում է»,- հայտնում է «Ալ Ջազիրան»:

Իրանում և Իտալիայում ավելի շատ մահերն են գրանցվել:

Տվյալները՝ worldometers.info

Այս պահի դրությամբ հարևան Իրանում վարակվածների թիվը կազմում է 139, որից 44-ը՝ նոր դեպքերը: Գրանցվել է 19 մահվան դեպք: Իրանում Քոմ քաղաքն է հանդիսանում է բռնկման էպիկենտրոնը:

Փետրվար 25-ի դրությամբ Իրանի ավելի քան 10 նահանգներում մեկ շաբաթ փակ են եղել դպրոցներն ու մշակութային հաստատությունները, որպեսզի կատարվի ախտահանում և մաքրում: 

Ամբողջ աշխարհում առնվազն 80,000 մարդու մոտ ախտորոշվել է հիվանդությունը: 

Այս պահի դրությամբ բուժվել է 30,357 մարդ, գրանցված մահերի թիվը կազմում է 2,770: