Աշխարհում կորոնավիրուսից մահացել է 200 հազարից ավելի մարդ

Աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերն արդեն անցնում են 200 հազարը Worldometers-ի տվյալներով այս պահին գրանցվել է մահվան 201,671 դեպք։ Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը 2,893,234 է։ Վարակից առողջացել է 825,074 մարդ։

Վարակվածության դեպքերի քանակով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն՝ 945,833 հաստատված դեպք։

Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի պանդեմիայի մասին հայտարարել էր մարտի 11-ին։