Եղանակը՝ առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ին և 18-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ։

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով: