Սահմանվել է որսի կենդանիների ցանկը, օգտագործման թույլատրելի չափաքանակները, որսի ժամկետները

Սահմանվել է 2021-2022 թթ. որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները, որսի ժամկետները, հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցող քաղաքացիներին հորդորում ենք որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը որսաշրջանի ընթացքում կիրականացի խստացված վերահսկողություն։