Արայիկ Հարությունյանը և ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամները քննարկել են Արցախի ռազմաքաղաքական իրավիճակին վերաբերող հարցին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամներին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Արցախի ռազմաքաղաքական իրավիճակին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման պայմաններում երկրում ծագած սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր:

Նախագահ Հարությունյանը ներկայացրել է իրադրության հաղթահարման ուղղությամբ գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը:

Հատուկ անդրադարձ է եղել նախագահի նախաձեռնությամբ Արցախի Սահմանադրության փոփոխության հարցին:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է ստեղծված բարդ պայմաններում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը և այդ հարցում խորհրդարանի ունեցած առանցքային դերակատարությունը: