Աջարիայում հունիսի 15-ից կբացվի զբոսաշրջային սեզոնը

Աջարիայի կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեի հայտարարությամբ, տարածաշրջանում զբոսաշրջային սեզոնը կբացվի հունիսի 15-ին, գրում է Ալիք Մեդիան:

«Մենք ակնկալում ենք աճող զբոսաշրջային հոսք: Ես կցանկանայի խնդրել տուրիզմի դեպարտամենտից և մյուս բոլոր գործակալություններից՝ հունիսի 15-ին պաշտոնապես բացվի սեզոնը: Իհարկե, այս ամենը պետք է արվի առավելագույն զգուշությամբ՝ հաշվի առնելով համաճարակաբանների հանձնարարականները: Իհարկե, կարևոր է ունենալ շարունակական ծրագրեր, որոնք ուղղված են նոր զբոսաշրջային ուղղությունների ստեղծմանը: Հատկապես ողջունելի է, որ նոր տեսարժան վայրեր կլինեն ոչ միայն Բաթումիում, այլ գործնականում բոլոր մունիցիպալիտետներում» — ասել է Ռիժվաձեն կառավարության նիստում:

Ըստ Թոռնիկե Ռիժվաձեի, այսօրվա դրությամբ տարածաշրջանում շաբաթական ավելի քան 60 թռիչք է իրականացվում:

Հիշեցնենք, որ կառավարության համակարգող խորհրդի որոշման համաձայն` Վրաստանում ցամաքային սահմանները կբացվեն հունիսի 1-ից: