«Դո՛ւ ես անցնելու այդ ամենի միջով, ոչ մեկը չի կարող քո փոխարեն որոշումներ կայացնել». Անի Հայկունին՝ վերածնվածը / ԴԱՓՆԵ

«Դո՛ւ ես անցնելու այդ ամենի միջով, ոչ մեկը չի կարող քո փոխարեն որոշումներ կայացնել». Անի Հայկունին՝ վերածնվածը / ԴԱՓՆԵ
«Դո՛ւ ես անցնելու այդ ամենի միջով, ոչ մեկը չի կարող քո փոխարեն որոշումներ կայացնել». Անի Հայկունին՝ վերածնվածը / ԴԱՓՆԵ

«Մեդիալաբը» ներկայացնում է իր «Դափնե» նախագծի պատմությունները, որոնք պատմում են կանանց մասին, ովքեր անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և նոր կյանք սկսել։ «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մեր հերոսների պատմությունները հրապարակվել են www.DaphneArmenia.com կայքում, և լայն արձագանք ստացել։

«Քաղցկեղից հետո ես կարծես վերածնված լինեմ, ստեղծվել է մի Անի, որը հիմա շատ ավելի լավ գիտի թե՛ իր ճանապարհը, թե՛ իր նպատակը, թե՛ իր առաքելությունը, և ավելի լավ գիտի գնահատել իր էներգիան, ուժն ու կարողությունները»,- ասում է Անի Հայկունին ու ժպտում:

Բուժման ընթացքում, ասում է՝ երբեք ուշադրություն չի դարձրել մարդկանց հայացքին ու արձագանքներին, բայց հենց բուժման ընթացքում քայլեր է ձեռնարկել ընդդեմ կարծրատիպերի, վախերի ու թյուր կարծիքների:

«Մի օր գործով գնացի բանկ, այդ ժամանակ արդեն մազեր չունեի, հոնքերս ու թարթիչներս թափվել էին, շպար էլ ընդհանրապես չէի անում: Բանկում սպասում էի, որ ինձ մոտենան սպասարկեն, ու հիշում եմ՝ բանկի աշխատողներից մեկն ինձ հեռվից տեսավ, երկար նայեց ու չմոտեցավ: Ինձ համար դա բացարձակ սթրես չէր, բայց ես մտածեցի, որ պատճառը երևի իմ տեսքն էր, որ չմոտեցավ սպասարկելու: Ես հասկացա, որ եթե ինձ հետ է նման բան պատահում, ուրեմն մյուսների հետ էլ է լինում: Հայաստանում մարդիկ չգիտեն՝ ինչպե՛ս պետք է շփվել, խոսել քաղցկեղ ունեցող մարդկանց հետ»,- ասում է Անին:

Անիի պատմությունը կարդալու համար անցնել այս հղումով։

Լուսանկարները` Էմմա Գրիգորյան։