Կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել օդային տրանսպորտով դեպի Ռուսաստանի Դաշնության կոնկրետ օդանավակայաններ: Ծրագիրն առայժմ մեկնարկում է փորձնական կարգով մինչև մարտի 1-ը։
Հարկավոր է ներբեռնել «Путешествую без COVID-19» հավելվածը, որում նշված են այս ծրագրի մեջ ընդգրկված լաբորատորիաները։
72 ժամ վաղեմության թեստի արդյունքները QR կոդով ներբեռնվում են հավելված։ Բացասական պատասխանի դեպքում կանաչում է ազատ տեղաշարժի պատուհանը, և քաղաքացին կարողանում է հատել սահմանը:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը