Սոցապ աշխատակիցների կողմից չարաշահումների արդյունքում պետությանը հասցված վնասները շարունակվում են վերականգնվել

Սոցապ աշխատակիցների կողմից չարաշահումների արդյունքում պետությանը հասցված վնասները շարունակվում են վերականգնվել
Սոցապ աշխատակիցների կողմից չարաշահումների արդյունքում պետությանը հասցված վնասները շարունակվում են վերականգնվել

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար, պատասխանատու աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով վերջին մեկ ամսվա ընթացքում կատարված նախաքննության ընթացքում քրեական գործից անջատվել է 5 քրեական գործ՝ 14 անձի վերաբերյալ, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Անջատված քրեական գործերը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասի, 325-ոդ հոդվածի 1-ին մասի՝ յուրացման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերով կենսաթոշակի գումարներ հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Ավան և Նոր-Նորքի, Էրեբունի և Նուբարաշեն, Շենգավիթի և Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններ։

Ընդհանուր առմամբ նախաքննության ընթացքում հարցաքննվել է 8190 անձ, այդ թվում՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության և ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, կենսաթոշակառուներ, վերջիններիս հարազատներ ու հարևաններ: Որպես մեղադրյալ ներգրավված 51 անձանցից 28-ի վերաբերյալ 9 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, վնասը վերականգնելուց հետո 7 անձի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է չարդարացնող հիմքով:

Հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 327.441.206 դրամ, որից վերականգնվել է 51.773.902 դրամը, դատարան ուղարկված քրեական գործերով պետությանը պատճառված 64.578.984 դրամ վնասից վերականգնվել է 24.704.022 դրամը։

Ներկա դրությամբ քրեական գործով մեղադրյաները 16-ն են (2-ը՝ հետախուզվող), որոնցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։